Տերևի ճանապարhորդությունը

Լինում է չի լինում, մի տերև է լինում։ Այս տերևը շատ է սիրում ճամփորդել ու մի օր նա որոշում է , որ պետք է ճամփորդի։ Նա գնում է, որ սար բարձրանա։ Սար բարձրանալուց նա տեսնում է մի ծառ , որի վրա ապրում էին երեք սկյուռեր։ Տերևը հարցրեց սկյուռերին, թե ի՞նչ են նրանք անում։ Սկյուռերը ասացին, որ խաղում են։ Տերևը ասաց․ «Դե լավ, ես կշարունակեմ իմ ճանապարհը»։ Գնաց-գնաց, տեսավ մի լճակ, բայց այդ լճակը խանգարում էր նրան գնալ, որովհետև կանգնած էր տերևի ճանապարին։ Բայց ուժեղ քամի փչեց ու տերևը անցավ լճակի վրայով ու շարունակեց ճամփորդել։ Գնաց-գնաց տեսավ  թփեր, բայց այդ թփերն էլ էին խանգարում, որ նա շարունակեր ճամփորդությունը, որովհետև նրանք իրենց վրա փշեր ունեին ու բռնել էին տերևին։    Այդ կողմով թռչում էր մի ծիտ, և տերևը արագ ընկավ այդ ծտի վրա ու այդ թփերն էլ անցավ։ Վերջապես տերևը հասավ այնտեղ , որտեղ ուզում էր։

Leave a Reply